ԱՊՇԵՑՈՒՑԻՉ. «Միլանը» հրաժարվել է Ռանգնիկին հրավիրելու մտքից, որովհետև Պիոլին արդյունք է ապահովում

BERLIN, GERMANY - MAY 25: Coach Ralf Rangnick of RB Leipzig is seen during a press conference after the DFB Cup final between RB Leipzig and Bayern Muenchen at Olympiastadion on May 25, 2019 in Berlin, Germany. (Photo by Reinaldo Coddou H./Bongarts/Getty Images) *** Local Caption *** Ralf Rangnick
«Միլանն» վերջին պահին որոշել է չփոխել ակումբի գլոբալ քաղաքականությունը, որը վստահվելու էր Ռալֆ Ռանգնիկին:
Kicker-ը տեղեկացնում է, որ իտալական ակումբն ամռանը գլխավոր մարզչի փոփոխություն չի կատարի, Ստեֆանո Պիոլին կմնա իր պաշտոնում: Նրան պետք է փոխարիներ գերմանացին, ով կդառնար թիմի ոչ միայն գլխավոր մարզիչը, այլ նաև տեխիկական տնօրենը: Նա «ռոսոներիի» կազմում պետք է կիրառեր իր հատուկ մեթոդաբանությունը, ինչի շնորհիվ կառուցել է «ՌԲ Լեյպցիգը»:
«Միլանի» ղեկավարությունը մի քանի ամիս բանակցել է Ռանգնիկի հետ, համաձայնության հասել, սակայն այժմ որոշել է ոչինչ չփոխել թիմում, քանի որ Պիոլին վերջապես կարողացել է կայուն կերպով լավ արդյունքեր ապահովել:
Ռանգնիկը կմնա «Ռեդ Բուլի» բոլոր ֆուտբոլային ակումբների կառավարման ցանցի ղեկավարի պաշտոնում: