«Բարսելոնան» գլխավոր մարզչի իրական թեկնածու ունի

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Լորան Բլանը կարող է նշանակվել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ:

Այն բանից հետո, երբ գործակալ Ժորժե Մենդեշը «բլաուգրանային» առաջարկել է այդ պաշտոնում նշանակել ֆրանսիացուն, նա դարձել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի նախընտրելի թեկնածուն, գրում է L’Equipe-ը: Աբիդալը կարծում է, որ Կիկե Սետյենին պաշտոնանկության դեպքում Բլանը կլինի կատարյալ փոխարինող: Նա համարում է մարզչի նախընտրած հարձակվողական ոճի ֆուտբոլը լիովին համապատասխանում է «կապտանռնագույններին»:

Նաև նշվում է, որ 4 տարի առանց մարզչական գործունեության անցկացրած աշխարհի նախկին չեմպիոնը պատրաստ է ցածր աշխատավարձի դիմաց աշխատել «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ Բլանը մարզել է Ֆրանսիայի հավաքականը, ՊՍԺ-ն և «Բորդոն»: Ֆրանսիական ակումբների հետ նա դարձել է Լիգա 1-ի չեմպիոն:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ «Բարսելոնայի» առաջատար ֆուտբոլիստները ցանկանում եմ գլխավոր մարզիչ նշանակվի Պատրիկ Կլյուվերտը, եթե Չավին այդպես էլ չվերադառնա կատալոնիա: Հոլանդացին ներկայումս ակումբի ակադեմիայի տնօրենն է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball