Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Քրեական գործի նախաքննությամբ չի հաստատվել Գ. Լոռեցյանի կողմից իր լիազորությունների այնպիսի չարաշահում կատարելը, որի արդյունքում «Լուառ» ՍՊԸ-ն արտոնյալ հնարավորություն է ունեցել հայտարարված մրցույթների շրջանակներում ներկայացնել առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող: Այսպիսով, Գ. Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում), հայտնում է նախկին փոխնարարի շահերը ներկայացնող «AM» իրավաբանական ընկերությունը:

Փոփոխվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ) առաջադրված մեղադրանքը: Մասնավորապես, նախկինում Գ. Լոռեցյանը մեղադրվում էր առնվազն 13.448.880 ՀՀ դրամ գումար կաշառքի խոստում ընդունելու համար: Փոփոխված մեղադրանքի համաձայն նվազել է նաև պարոն Լոռեցյանին վերագրված կաշառքի գումարի չափը և այժմ էլ այն կազմում է իբր 2.000.000 ՀՀ դրամ գումար:

««AM» իրավաբանական ընկերությունը, ի դեմս փաստաբան Լևոն Սահակյանի, օրենքով սահմանված ցանկացած միջոցներով շարունակելու է պաշտպանել Գ. Լոռեցյանի շահերը և ակնկալում է, որ շուտով կվերանա պարոն Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը ողջ ծավալով ու կվերականգնվի նախկին փոխնախարարի բարի անունը»»,- նշված է հայտարարությունում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball