Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ «Միլանը» շրջանցեց Մխիթարյանի «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է շատ լավ մարզավիճակում գտնվող «Սասուոլոյին»: Ստեֆանո Պիոլիի թիմն առավելության է հասել 2:1 հաշվով:

Հաղթական դուբլի հեղինակ է դարձել «ռոսոներիի» գերաստղ Զլատան Իբրահիմովիչը: Նրան երկու անգամ փոխանցում է կատարել Հական Չալհանօղլուն: Այդ գնդակների միջև գրանցվել է տանտերերի գոլը: 11-մետրանոց հարվածն անվրեպ է իրացրել Ֆրանչեսկո Կապուտոն:

1:2 հաշվի ժամանակ, 45+7 րոպեին կարմիր քարտ է ստացել տանտերերի կիսապաշտպան Մեհդի Բուրաբիան և հյուրերն ամբողջ երկրորդ կեսն անցկացրել են թվային առավելությամբ:

«Միլանը» վաստակել է 59 միավոր, շրջանցել «Ռոմային» (58) և բարձրացել հինգերորդ տեղ, սակայն «գայլերը» մեկ խաղ քիչ են անցկացրել: «Սասուոլոն» 48 միավորով 8-րդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball