Հայաստանի հավաքականի նախկին 3 ֆուտբոլիստներ կհամակարգեն «Ուրարտուի» ակադեմիան

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան այսուհետև կգործի նոր ձևաչափով: Ակադեմիան ըստ տարիքային բաշխվածության կունենա երեք բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կունենա պատասխանատու մարզիչ, որը կհամակարգի այդ տարիքային թիմերի հետ տարվող աշխատանքային գործընթացները, մարզումային ծրագրերը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

16-ից 18 տարեկան ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Արամ Հակոբյանը։ 12-ից 15 տարեկաններինը՝ Վալերի Ալեքսանյանը, իսկ 8-ից 11 տարեկաններինը՝ Ալեքսանդր Թադևոսյանը։

Նման ձևաչափի ընտրության նպատակը իրականացվող աշխատանքը հնարավորինս արդյունավետ դարձնելն է։
Հավելենք նաև, որ ակադեմիայի մարզչական շտաբը համալրել են դարպասապահների փորձառու մարզիչներ Տիգրան Ասլանյանն ու Վահան Շմավոնյանը։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball