ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Նոա»

«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի Ազգային հավաքականը ներկայացնող պաշտպան Մոնրոյ Արարատի հետ: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել կոլումբիական «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե» և «Բոյակա Չիկո» ակումբների կազմում:
«Արարատը» երկու խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: Նա առաջին անգամ է հեռացել Կուլումբիայի ակումբային ֆուտբոլից: