Ռուսի բախտ. «Փյունիկի» նախկին մարզիչը տարօրինակ ճակատագրի բերումով զրկվեց ՌՊԼ-ում աշխատելու հնարավորությունից

30 июня 2020. Москва. Футбол. РПЛ. Стадион «РЖД-Арена». «Локомотив» Москва - «Крылья Советов» Самара. Андрей Талалаев Фото - Дарья Исаева, "СЭ"/Canon EOS 1DХ Mark II

Այսօր վերջնականապես հայտնի դարձավ, որ «Խիմկին» հանդես է գալու Ռուսաստանի Պրեմյեր լիգայում: Մերձմոսկովյան ակումբն այդ իրավունքը ստացել էր Ռուսաստանի Ազգային լիգայում (ФНЛ) 2-րդ տեղը գրավելու շնորհիվ, սակայն ֆինանսավորում չէր կարողանում գտնել:

Արդյունքում, Մոսկվայի մարզի սպորտի նախարար Ռոման Տերյուշկովը հաստատել է, որ ակումբը կունենա ֆինանսավորում:

«Խիմկիի» համաձայնության պատճառով ՌՊԼ-ից դուրս է մնացել «Կռիլյա Սովետովը», որը 15-րդ տեղից այլևս չի կարող բարձրանալ: Սամարացիներին վերջերս գլխավորել է «Փյունիկի» նախկին մարզիչ Անդրեյ Տալալաևը:

Ուշագրավ է, որ մրցաշրջանի սկզբում Տալալաևը մարզում էր հենց «Խիմկին», որի հետ ՌՊԼ մտնելու գրաֆիկով էին ընթանում,  սակայն ձմռանն ակումբը որոշեց փոխել զարգացման վեկտորը, վաճառել առաջատարներին, խաղալ միայն երիտասարդներով և այլևս չհավակնել Պրեմյեր լիգային: Այդ պատճառով Տալալաևը հեռացավ, բայց առաջատարները մնացին թիմում և «Միկայի» նախկին մարզիչ Սերգեյ Յուրանը նրանց դուրս բերեց ուժեղագույն լիգա: Այդ ընթացքում Տալալաևը ստանձնեց վտանգավոր գոտում գտնվող «Կռիլյայի» ղեկը և ընդամենը մի քանի խաղ հետո այժմ այդ թիմի հետ նահանջում է (ФНЛ), իսկ նրանց տեղը գալիս է հենց «Խիմկին»:

Հիշեցնեք, որ «Խիմկիի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Արշակ Կորյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball