5 ամիս անց Սարգիս Ադմայանը վերադարձավ մարզումներին (լուսանկարներ)

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը վերջապես ապաքինվել է վնասվածքից:
«Հոֆֆենհայմի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն այսօր առաջին մարզումն է անցկացրել ծանր վնասվածքից ու վիրահատությունից հետո:
Ադամյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 1-ին: Այդ օրը նա վնասվածք է ստացել, որի պատճառով փետրվարի 25-ին վիրահատության է ենթարկվել:
«Հոֆֆենհայմի» կազմում առաջին մրցաշրջանում նա հասցրել է 16 խաղի մասնակցել, որոնցում 6 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել: