Գոլային հրավառություն «Լիվերպուլ» – «Չելսի» խաղում, ՄՅՈւ-ն կրկին չհաղթեց «Օլդ Թրաֆորդում» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլը» և թոփ-4-ում հայտնվելու համար պայքարող «Չելսին»: Գոլառատ խաղն ավարտվել է Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով` 5:3 հաշվով:

«Մերսիսայդցիները» հաշվի մեջ առաջ են ացնել երկու գեղեցիկ, հեռահար գոլերով, որոնք խփել են Նաբի Կեյտան ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: 43-րդ րոպեին Ջորջինյո Վեյնալդումը հաշիվը դարձրել է խոշոր, սակայն ընդմիջումից առաջ Օլիվյե Ժիրուն կրճատել է այն: Ընդմիջումից հետո Ռոբերտո Ֆիմիննոն մրցաշրջանում իր առաջին տնային գոլն է խփել: Այնուհետև փայլուն է փոխարինման մտել Կրիստիան Պուլիշիչը: Ամերիկացին նախ արտակարգ շրջանցել է 4 ֆուտբոլիստի և գոլային փոխանցում կատարել Տեմի Աբրահամին: Քիչ անց, Պուլիշիչն արդեն ինքն է գոլի հեղինակ դարձել` հաշվի տարբերությունը հասցնելով նվազագույնի: Այդուհանդերձ լոնդոնցիները փրկվելու հույսը կարճ է տևել,  քանի որ 84-րդ րոպեին Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը «կարմիրների» 5-րդ գոլն է խփել:

«Լիվերպուլը» վաստակել է 96 միավոր, իսկ «Չելսին» 63 միավորով նահանջել է չորրորդ տեղ:

Ֆրենկ Լեմպարդի թիմին շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդը», որն այսօր 1:1 հաշվով է ավարտել «Վեսթ Հեմի» դեմ տնային հանդիպումը: Դա «կարմիր սատանաների» երկրորդ անընմեջ տնային սայթաքումն է: Նախորդը «Սաութհեմփթոնի» դեմ էր: Այսօր 11-մետրանոց հարվածով հաշիվը բացել է «մրճահարների» հարձակվող Մայքլ Անտոնիոն, իսկ ընդմիջումից անմիջապես հետո այն հավասարեցրել է Մեյսոն Գրինվուդը:

Օլե-Գունար Սուլշերի թիմը «Չելսիի» պես վաստակել է 63 միավոր, սակայն ավելի բարձր դիրքում է գոլերի հարաբերակցության շնորհիվ: Վերջին տուրում ՄՅՈՒ-ն հյուրընկալվելու է 5-րդ տեղը զբաղեցնող «Լեսթերին», որը 62 միավոր ունի: Իսկ ահա «Վեսթ Հեմը» վաստակելով 38 միավոր` իր տեղն ապահովեց Պրեմյեր լիգայում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով