Պաշտոնական. «Ուրարտուն» նոր հարձակվող ունի

«Ուրարտուն» նոր համալրում ունի, ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ: Այդ մասին հայտնում է երևանցիների կայքը:

Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում։

«Ակումբի պայմանների մասին կասեմ, որ ավելի լավը դեռ չեմ տեսել։ Ստեղծված է ամեն պայման, կազմակերպվածությունն էլ բարձր մակարդակի վրա է։ Առաջին տպավորություններս լավն են։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մեկ անգամ խաղացել եմ «Ուրարտուի» դեմ, բայց թիմի դեմ խաղալը մեկ բան է, իսկ թիմի համար՝ այլ բան։ Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է ռուս հարձակվողը։

ՌԱԴՉԵՆԿՈՅԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ
2011/2012 ԲՄԱ-Խաբարովսկ 8
2012/2013 ԲՄԱ-Խաբարովսկ 16 2
2013/2014 ԲՄԱ-Խաբարովսկ 24 3
2013/2014 «Տոսնո» 10 1
2014/2015 «Տոսնո» 26 4
2015/2016 «Սոկոլ» Սարատով 23 4
2015/2016 «Ենիսեյ» 10
2016/2017 «Վոլգար» 22 2
2017/2018 «Խիմկի» 23 3
2018/2019 ԲՄԱ-Խաբարովսկ 21 1
2019/2020 «Տեքստիլշիկ» 25 5
ԸՆԴՀԱՆՈՒՐ 208 25

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball