Վարդան Բիչախչյան. «Հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ»

Արարատի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Վարդան Բիչախչյանը առաջին մեկնաբանությունն է տվել.

«Արդեն տասը տարի է ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ ևս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում տաս տարին պատկառելի ժամանակահատված է և հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ:

Այս ամենին գումարվեց նաև այն, որ «Արարատ» ակումբից ստացա առաջարկ, գլխավորելու երևանյան թիմը: Վերջերս «Արարատի» գործադիր տնօրեն է դարձել Արթուր Նազարյանը, որին վաղուց եմ ճանաչում: Նազարյանի հետ ունեցանք երկար քննարկում, որից հետո կայացրի նման որոշումը: «Արարատը» մեծ պատմություն ունեցող ակումբ է, որը պետք է պայքարի ամենաբարձր արդյունքների համար: Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են իրականացվելու, որի մասին կխոսենք ավելի ուշ»,- երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Բիչախչյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball