Էդգար Բաբայանի տրանսֆերը գնելու պաշտոնական առաջարկ. 5 երկրների ակումբներ պայքարում են ֆուտբոլիստի համար

Հայաստանի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանը, ամենայն հավանականությամբ, հեռանալու է «Հոբրոյից»: Այդ ակումբը դուրս է մնացել Դանիայի Սուպերլիգայից, և նա ցանկություն է հայտնել լավ առաջարկի դեպքում փոխել թիմը: Այդ մասին տեղյակ են նաև մյուս ակումբները, ուստի սկսել են կապի դուրս գալ: Հայ ֆուտբոլիստի գործակալ Չանգլար Կոյկուն bold.dk-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել.
«Էդգարի նկատմամբ պահանջարկը շատ մեծ է: Մենք շփվում ենք Դանիայի ուժեղագույն ակումբների հետ, ինչպես նաև շատ արտասահմանյան թիմերի: Արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկվել Յենս Համմերին («Հոբրոյի» մարզական տնօրեն-խմբ.):
Այս պահին լրջորեն հետաքրքրված ակումբներ կան Դանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իսրայելից և Կիպրոսից»,- նշել է գործակալը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Ռանդերսը 268 հազար եվրո էր առաջարկել Բաբայանի համար, սակայն «Հոբրոն» դա անլուրջ էր որակել:
Դանիայի ավարտվող առաջնությունում Բաբայանը ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է` 11 ասիսստ: Վինգերը նաև 6 գոլ է խփել: