Կոբյալկոն հայտնել է` որն էր «Փյունիկ» տեղափոխվելու համար ամենակարևոր պատճառը (տեսանյութ)

«Փյունիկի» նորեկ Անտոն Կոբյալկոն առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին։

«Շատ ուրախ եմ, որ կարողացա միանալ թիմին։ Որքանով ես գիտեմ, սա Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է։ Շատ հաճելի է, որ գտնվում եմ այստեղ։

Գլխավոր մարզչի գործոնն ամենագլխավորն էր իմ տեղափոխության հարցում, քանի որ նա ցանկանում էր ինձ տեսնել թիմում։ Իսկ երբ գլխավոր մարզիչը քեզ ցանկանում է տեսնել թիմում, դա մեծ վստահություն և ցանկություն է տալիս խաղալու այդ ակումբում։

Հայաստանի առաջնությունը վերջին 2 տարիներին շատ հետաքրքիր է դարձել և ամեն ինչ վճռվում է միայն վերջին տուրում։ Եվրոգավաթային ուղեգրերի համար պայքարում են 4 թիմեր և հանդիպումները շատ լարված և հետաքրքիր են անցնում։

Չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ է՝ հաղթողի բնավորություն, վարպետություն,  համախմբվածություն: Ինչպես և ամենուր, միայն միասնական ուժերով կարող ենք հասնել արդյունքի։

Երկրպագուներին կոչ եմ անում՝ աջակցեն մեզ։ Մենք կփորձենք նրանց ուրախացնել մեր խաղով։ Խաղում ենք նրանց համար»։

Հարցազրուցը` տեսանյութով

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball