«Հոբրոյին» չի գոհացրել Էդգար Բաբայանի համար առաջարկված գումարը

HOBRO, DENMARK - AUGUST 11: Edgar Babayan of Hobro IK controls the ball during the Danish 3F Superliga match between Hobro IK and Brondby IF at DS Arena on August 11, 2019 in Hobro, Denmark. (Photo by Lars Ronbog / FrontZoneSport via Getty Images)

«Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը հաստատել է, որ պաշտոնական առաջարկ են ստացել Էդգար Բաբայանի տրանսֆերի վերաբերյալ, սակայն չեն ընդունել այն: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտանին հրավիրելու առաջարկը կատարել է Կիպրոսի ակումբներից մեկը:

«Մեկ կոնկրետ առաջարկ ենք ստացել արտասահմանյան, հարավային երկրի ակումբից: Այդ առաջարկը չի համապատասխանում այն գնին, որը մենք արժանի ենք համարում Էդգարի մակարդակին: Դա շատ-շատ քիչ գումար էր:

Բաբայանը Սուպերլիգայի ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստն է, ինչպես նաև 5 գոլ է խփել, և մենք կարծում ենք նա շատ բարձր մակարդակի խաղացող է: Նա իրեն հիանալի է դրսևորել Դանիայի ուժեղագույն թիմերի դեմ խաղերում, դա արդեն որակի ապացույց է:

Էդգարի պայմանագրի ժամկետին մեկ տարի է մնում, ուստի մենք ցանկանում ենք վաճառել տրանսֆերը, բայց կարևոր է, որ առաջարկը գոհացնի մեզ: Չենք պատրաստվում զիջումների գնալ: Դա շատ կարևոր է ընդգծել, քանի որ համապատասխան առաջարկ չստանալու դեպքում կնախընտրենք, որ նա «Հոբրոյի» կազմում ևս մեկ տարի մնա և թիմին օգնի վերադառնալ Սուպերլիգա: Բոլոր առաջարկներին լուրջ ենք վերաբերվում: Կարծում եմ` Էդգարն արժանի է, որ նրա տրանսֆերը վաճառենք և նա հնարավորություն ստանա խաղալ ավելի ուժեղ թիմում:

Նա 3 տարի առաջ պետք չեկավ «Ռանդերսին»: Մենք վերցրեցինք ու զարգացրեցինք նրան: Բաբայանը շատ խաղաժամանակ ու վստահություն ունի, ինչպես նաև միշտ բարի է եղել մեր ակումբի նկատմամբ»,- bold.dk-ի հետ զրույցում ասել է մարզական տնօրենը:

Ավելի վաղ 24-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտարարել է, որ Բաբայանի ծառայությունենրով հետաքրքրված են Դանիայի ուժեղագույն ակումբները, ինչպես նաև թիմեր Ռուսաստանից, Լեհաստանից, Կիպրոսից ու Իսրայելից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով