Որոշիչ գոլ 90+2 րոպեին. «Յուվենտուսը» հաղթանակի դեպքում չեմպիոն կդառնար, բայց… (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել է «Ուդինեզեին»:

42-րդ րոպեին Մատեյս դե Լիգտը միջին տարածությունից կատարած հարվածով առաջ է մղել թուրինցիներին: 52-րդ րոպեին Իլյա Նեստրովսկին հավասարեցրել է հաշիվը, իսկ 90+2-ին Սեկո Ֆոֆանան անհատական երկար անցումով շրջանցել է նույն Դե Լիգտին ու 3 միավոր պարգևել տանտերերին:

Մաուրիցիո Սարրիի թիմը մնացել է 80 միավորով, բայց առաջին տեղում է: Իտալացու թիմը վերջին 5 խաղերից հաղթել է միայն 1-ում: Այսօր հաղթանակի դեպքում «ծեր սինյորան» կդառնար չեմպիոն: «Ուդինեզեն» 39 միավորով բարձրացել է 15-րդ տեղ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball