Պաշտոնական. Ուկրաինացի մարզիչը կաշխատի հայկական թիմում (լուսանկար)

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբը համալրել է ուկրաինացի մասնագետ Անդրեյ Բերեզովչուկը: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում ուկրաինացի մարզիչը հանդես է եկել «Նիկոլաև», «Մետալիստ», «Խարկով», «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում, ներկայացրել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական հավաքականները:

«Մետալիստի» կազմում 2011/2012 մրցաշրջանում Բերեզովչուկը հասել է մինչև ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, խաղացել է Չեմպիոնների լիգայում: 39-ամյա մասնագետը հանդիսանում է Ուկրաինայի առաջնության արծաթե և հնգակի բրոնզե մեդալակիր:

2015-ին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց առաջ Բերեզովչուկը խաղացող-մարզիչի կարգավիճակ է ունեցել հարազատ «Մետալիստում», այնուհետև ստացել է ՈՒԵՖԱ մարզչական PRO կարգի արտոնագիր, իսկ վերջերս ընգրկված էր «Լվովում» Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում:

«Ուկրաինայից հետևում էի «Ալաշկերտի» նախորդ հանդիպումներին: «Ալաշկերտը» հիանալի թիմ և շատ պատվախնդիր նպատակներով ղեկավար ունի: Եղիշե Մելիքյանի և ակումբի բոլոր անդամների հետ միասին պետք է այնպես անենք, որ ակումբի խաղը դուր գա երկրպագուներին: Պայքարելու ենք չեմպիոնության և Եվրոպայի լիգայում հնարավորինս առաջ գնալու համար»,- նշել է ուկրաինացի մասնագետը:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball