Գեղամ Ղադիմյանը «Նեմանին» դարձրեց առաջատար (տեսանյութ)

Բելառուսի առաջնության 18-րդ տուրում «Նեմանը» 1:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Բելշինայի» նկատմամբ:

Միակ գոլը 29-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Կիսապաշտպանն արդեն իր հաշվին 8 գոլ ունի և ռմբարկուական պայքարում 4-րդ տեղում է:

«Նեմանը» 34 միավորով բարձրացել է առաջին տեղ, որը կիսում է ԲԱՏԷ-ի ու Սոլիգորսկի «Շախտյորի» հետ միասին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով