Հայաստանի հավաքականի նորեկ Ուդոն հետաքրքրել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ակումբներին

Հայաստանի հավաքականի ու «Շիրակի» կիսապաշտպան Սոլոմոն Ուդո Իմեն կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում: Sportx.am-ին հայտնի դարձավ, որ Պրեմյեր լիգայի մի քանի ակումբներ հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն կապնվել են նրա գործակալի հետ:

Ռուսական ակումբների համար նիգերացու տարբերակը հատկապես գրավիչ է այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները հաջորդ մրցաշրջանից Պրեմյեր լիգայում լեգիոներ չեն համարվելու:

Ուդոյին ծառայություններով հետաքրքրված են նաև ղազախական մի քանի ակումբներ: Այդ երկրում կիսապաշտպանը նույնպես լեգիոներ չի համարվելու: Այժմ նա պետք է ընտրություն կատարի այդ երկու երկրների ակումբերի միջև:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սոլոմոնը «Շիրակի» այլ առաջատար ֆուտբոլիստների հետ կտեղափոխվի «Արարատ»: Մեկ այլ տեղեկությամբ նա ձգտում է կարիերան շարունակել այլ երկրում:

Լուսանկարը` ՀՖՖ-ի

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով