Հայաստանում կարևոր պաշտոն զբաղեցրած մարզիչը մեկնաբանել է իր սանի 8,5 մլն եվրոյով տրանսֆերը

Արգենտինայի օլիմպիական հավաքականի (Մ23) գլխավոր մարզիչ Ֆերնանդո Բատիստան, ով նախկինում գլխավորել է Հայաստանի Մ18 և Մ19 հավաքականները, մեկնաբանել է «Սան Լորենցոյի» հարձակվող Ադոլֆո Գայչի մոտալուտ տրանսֆերը Մոսկվայի ԲԿՄԱ:

«Գայչի տրանսֆերն ինձ երջանիկ է դարձնում: Հարձակվողն անցել է մի քանի տարիքային հավաքականներով, և ես ուրախ եմ, որ այդ տրանսֆերում իմ ներդրումն ունեմ: Արգենտինայի Մ23 հավաքականում Ադոլֆոն իրեն ավելի լավ էր դրսևորում, քան ակումբում»,- TyC Sports-ի հետ զրույցում ասել է Բատիստան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում հարձակվողը տարեկան ստանալու է 900 հազար եվրո, իսկ յուրաքանչյուր գոլային գործողության համար 5 հազար եվրոյի պարգևավճար:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball