Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես հաստատեց, որ ակումբին է միացել 24-ամյա հայ կիսապաշտպան Սարգիս Շահինյանը: Պայմանագրի մանրամասներ նշված չեն:
Մոտալուտ տրանսֆերի մասին առաջինը հայտնել էր Sportx.am-ը:
Սարգիսը «Միկայի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Բրագայի» Մ19 թիմում, «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», «Արարատում», «Ալաշկերտում» և բուլղարական «Մոնտանայում»։
24-ամյա կիսապաշտպանը դարձել Հայաստանի կրկնակի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։
Սարգիսը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 եւ Մ21 հավաքականներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Լոռի» ակումբի ֆուտբոլիստ: