Ամենակարևոր հաղթանակները. «Լեսթեր» – ՄՅՈւ և «Չելսի» – «Վուլվերհեմփթոն» խաղերով որոշվեց ՉԼ-ի 2 ուղեգիր (տեսանյութ)

Անգլիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում միայն որոշվեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 3-րդ ու 4-րդ տեղերի թիմերը:

Տուրի կենտրոնական` «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում հյուրերն առավելության հասան 2:0 հաշվով: Երկու գոլերի դեպքում էլ որոշիչ էին տանտերերի անհատական սխալներից հետո «կարմիր սատանաների» գոլերը: Առաջին դեպքում դա դարձավ Անտոնի Մարսիալի վաստակած 11-մետրանոցի պատճառ, որը հստակորեն իրացրեց Բրունու Ֆերնանդեշը: 90+8 րոպեին էլ կոպիտ սխալ թույլ տվեց դարպասապահ Կասպեր Շմեյխելը և Ջեսսի Լինգարդը կրկնապատկեց հաշիվը: Դրանից 4 րոպե առաջ անչափ կոպիտ խաղի համար կարմիր քարտ էր ստացել «աղվեսների» պաշտպան Ջոնի էվանսը:

Այսպիսով, Օլե-Գունար Սուլշերի թիմը վաստակեց 66 միավոր և գրավեց երրորդ տեղը: Բրենդան Ռոջերսի թիմը 62 միավորով առաջնությունն ավարտեց 5-րդ տեղում:

Զուգահեռաբար ընթացած խաղում «Չելսին» 2:0 հաշվով պարտության մատնեց «Վուլվերհեմփթոնին» և նույնպես վաստակեց 66 միավոր` զբաղեցնելով 4-րդ տեղը:

Զարմանալիորեն որոշիչ դարձավ առաջին խաղակեսին ավելացրած րոպեները: 45+1 րոպեին Մեյսոն մաունթը տուգանային հիանալի հարվածով առաջ մղեց կապույտներին, իսկ 3 րոպե անց նրա փոխանցումը գոլով եզրափակեց Օլիվյե Ժիրուն:

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» նվաճեցին Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով