Արտետա. «Մեզ Մխիթարյանի տեսակի ֆուտբոլիստներ են հարկավոր, այլապես նրանք այլևս «Արսենալ» չեն գա»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ ստեղծագործ կիսապաշտպանի կարիք ունի: Նա ասել է, որ միայն Մեսութ Օզիլը բավական չէ թիմին:

«Հիշեք, թե ովքեր էին մեր կազմում նախկինում այդ դիրքում խաղացել. Կասորլան, Ռոսիցկին, Արշավինը, Ռեմզին, Մխիթարյանը և նույնիսկ Ուիլշերը: Նախկինում նրանք շատ էին, իսկ հիմա չկան:

Պետք է շարունակենք այդպիսի ֆուտբոլիստներ հրավիրել, այլապես հետո նրանք չեն ցանկանա «Արսենալ» գալ: Այդպիսի խաղացողները ցանկացած թիմի կարևորագույն մասն են կազմում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Նա վարձավճարով է խաղում «Ռոմայում»: Իսկ, ահա Օզիլին, «զինագործները» մտադիր են տրանսֆերի հանել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով