Դավիթ Մանոյանը բացատրել է «Շիրակից» հեռանալու պատճառը

Կիսապաշտպան Դավիթ Մանոյանը «Շիրակից» տեղափոխվել է «Արարատ»: 30-ամյա ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջով բացատրել է Գյումրու քաղաքի թիմից հեռանալու պատճառը:

«Իմ պայմանագիրը «Շիրակի» հետ ավարտվեց այսօր, և նոր պայմանագիր թիմի կողմից ինձ հետ չի նախատեսվում: Ցանկանում եմ պարզաբանել: Հաջորդ մրցաշրջանից «Շիրակը» նոր քաղակականություն է ունենալու և շեշտը դնելու իր ակադեմիաի սաների և տեղացի ֆուտբոլիստների վրա:

Հարգելով «Շիրակ» ակումբի ղեկավարության որոշումը ես հեռանում եմ թիմից: Ինձ համար դժվար է ընդունել այս փաստը, քանի որ շատ եմ կապնվել Շիրակին ու Գյումրուն: Շատ ուժեղ և համախմբված թիմ էր ստեղծվել, մի մեծ ընտանիք էր: Բոլորիս համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, նամանավանդ ԵԼ-ի որակավորման փուլից առաջ: Դժվար մրցաշրջան ունեցանք, քրտնաջան ու թիմային աշխատանքի շնորհիվ մոտ էինք չեմպիոնական տիտղոսին, նվաճեցինք Եվրոպա Լիգաի ուղեգիր, որը քաղաքի և ակումբի համար շատ կարևոր նվաճում էր:

Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել Գյումրի քաղաքին, բնակիչներին, «Շիրակ» ակումբի և ակադեմիաի ողջ անձնակազմին և երկրպագուներին այս անմոռանալի 6 ամիսների համար, ես զգում էի, որ տանն եմ:

Մինչև մյուս հանդիպում և հաջողություն թիմին Եվրոպա Լիգայում»,- գրել է կիսապաշտպանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball