Պաշտոնական. «Լոռիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ»

ՖԱ «Արարատը» պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է երևանցիների մամուլի ծառայությունը:
30-ամյա խաղացողի վերջին ակումբը Վանաձորի «Լոռին» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարակաս», «Լոս Անդես», «Բոկա Ունիդոս» ակումբներում:
Պաշտպանը վանաձորցիների կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: