ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Շիրակի» երկրորդ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ»

ՖԱ «Արարատը» պաշտոնապես տեղեկացրեց, որ թիմի կազմը համալրել է կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Երևանցիների նորեկը «Արարատ» է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:
Կարիերայի ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է «Ալաշկերտի» գույները, ինչպես նաև խաղացել է Շվեդիայի «Գալիվարե Մալմբերգետ» ակումբում:
Մուրադյանը հանդես է եկել նաև Հայաստանի Մ21 և ազգային հավաքականներում:
Ավելի վաղ Գյումրու ակումբից երևանյան թիմ էր տեղափոխվել գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, նրա մարզչական շտաբը և կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: