Seria A. «Ռոման» տանը շատ կարևոր հաղթանակ տոնեց «Ֆիորենտինայի» նկատմամբ

Իտալիայի  առաջնության  36-րդ  տուրում «Ռոման» սեփական հարկի  տակ ընդունեց «Ֆիորենտինային» և կարևոր հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսն անցավ  հռոմեացիների  խաղային և տարածքային  առավելությամբ, սակայն հաշիվը  բացվեց  խաղակեսի 45-րդ րոպեին, 11-մետրանոց տուգանային  հարվածով  տանտերերի կազմում հաշիվը բացեց ֆրանսիացի կիսապաշտպան՝ Վերետուն, 1։0։

Երկրորդ խաղակեսն անցավ  ավելի հետաքրքիր պայքարում։ Նախ 54-րդ րոպեին մանուշակների  կազմում սերբ ֆուտբոլիստ՝ Նիկոլա Միլենկովիչը անկյունայինի խաղարկումից հետո կարողացավ  հավասարեցնել հանդիպման հաշիվը, 1։1։ Հանդիպման 87-րդ րոպեին  գայլերի կազմում նույն Վերետուն դարձավ արդեն դուբլի հեղինակ, նույն 11-մետրանոց  տուգանային  հարվածի շնորհիվ  հաղթանակ պարգևելով իր թիմին։

Հայաստանի ազգային հավաքականի  ավագ՝  Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց  հանդիպմանը և փոխարինվեց 81-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 64 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։  «Ֆիորենտինան»  43 միավորով  12-րդ հորիզոնականում է։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով