Դեյան Լովրենը «Լիվերպուլից» տեղափոխվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»

ՍանկտՊետերբուրգի «Զենիթը» հայտարարել է խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերի մասին, ով մինչև այդ հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլի» կազմում:

Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի և Սանկտ-Պետերբուրգյան ակումբի միջև պայմանագիրը ստորագրվել է երեք տարի ժամկետով

Հիշեցնենք, որ Լովրենը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»:  Տրանսֆերը այն ժամանակ կազմել է 25.3 միլիոն եվրո:

«Լիվերպուլի» կազմում Լովրենը դարձել է  Անգլիայի Պրեմիերի լիգայի, Անգլիայի Սուպերգավաթի և Չեմպիոնների Լիգայի հաղթող: Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 31-ամյա պաշտպանը  «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 15 հանդիպում: Դարձել՝ 1 գոլային փոխանցման հեղինակ և ստացել 1 դեղին քարտ:

Սպասվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը «Զենիթում» փոխարինելու է սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball