«Յուվենտուսը» 9-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Սամպդորիային» և վաստակած 83 միավորի շնորհիվ անհասանելի դարձել հետապնդողների համար:

Թուրինցիները 9-րդ անգամ անընդմեջ դարձել են Ա սերիայի չեմպիոն: Ընդհանուր առմամբ «ծեր սինյորան» չեմպիոնական տիտղոսը նվաճել է 36 անգամ: Մոտակա հետապնդողներ «Միլանն» ու «Ինտերը» չեմպիոն են դարձել 18-ական անգամ:

«Սապդորիայի» դեմ խաղում հաղթական գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն, ով Միրալեմ Պյանիչի հետ խորամանկ է խաղարկել տուգանային հարվածը: Երկրորդ կեսում հաշիվը կրկնապատկել է Ֆեդերիկո Բերնարդեսկին:

Խաղավերջում «բյանկոներին» 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել, սակայն Կրիշտիանուի հարվածից հետո հյուրերին փրկել է հորիզոնական դարպասաձողը:

Չնայած պարտությանը, Կլաուդիո Ռանիերիի թիմն այսօր 41 միավորով վերջնականապես ապահովել է իր տեղն Ա սերիայում: Այդ հարցում որոշիչ է դարձել 18-րդ տեղում գտնվող «Լեչչեի» (32 միավոր) պարտությունը «Բոլոնյայից» (2:3):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball