40-ամյա Գևորգ Կասպարովն այսօր կդառնա «Շիրակի» ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը կարիերան շարունակելու է «Շիրակում»:

Sportx.am-ին հայտնի դարձավ, որ այսօր 40-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու Գյումրին ներկայացնող ակումբի հետ: Առաջիկա ժամերի ընթացքում «Շիրակը» կհաստատի տրանսֆերը:

Վերջին 3 տարին Կասպարովն անցկացրել է «Գանձասար-Կապանում», որի կազմում 2018 թվականին դարձել է Հայաստանի գավաթակիր:

Հայաստանի քառակի չեմպիոնն իր երկարատև կարիերայի ընթացքում խաղացել է հայկական ու իրանական 13 ակումբների կազմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով