«Արարատից» հեռացած հարձակվողը տեղափոխվում է Հունգարիա. նա կխաղա Եվրոպա լիգայում

«Արարատի» նախկին հարձակվող Վեսլեն Ջունիորը կարիերան շարունակելու է Հունգարիայում: Sportx.am-ին հայտնի դարձավ, որ բրազիլացին դառնալու է «Պուշկաշ Ակադեմի» ակումբի ֆուտբոլիստ: Նա արդեն ժամանել է Հունգարիա և առաջիկա օրերին պայմանագիր կստորագրի:

Նշենք, որ լեգենդար Ֆերենց Պուշկաշի պատվին կոչված թիմը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղն ու Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել:

Թիմը մարզում է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը: Հենց Հոռնյակի գլխավորությամբ է «Բանանցն» իր պատմության մեջ միակ անգամ դարձել Հայաստանի չեմպիոն (2013-14թթ.):

20-ամյա Վեսլենը Հայաստանի Բարձրագույն խմբում անցկացրած 24 խաղում դարձել է 4 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ մեր կայքին տված հարցազրույցում բրազիլացին հայտնել էր, որ «Արարատը» չէր վճարել հունիս ամսվա նրա աշխատավարձը և նա մտադիր է դիմել ՀՖՖ ու ՖԻՖԱ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով