«Բարսելոնայի» ֆուտբոլիստը գնացել է արձակուրդի և հրաժարվում է վերադառնալ թիմ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոն այլևս մտադիր չէ խաղալ թիմի կազմում: Goal.com-ը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն արձակուրդի է մեկնել Բրազիլիա և մտադիր չէ վերադառնալ Կատալոնիա:

Հունիսին «բլաուգրանան» 72+10 միլիոն եվրոյով բրազիլացու տրանսֆերը վաճառել է «Յուվենտուսին»: Գործարքն ուժի մեջ է մտնելու մրցաշրջանի ավարտից հետո: Մինչև այդ թիմերը պետք է մասնակցեն Չեմպիոնների լիգային, որին այժմ նախապատրաստվում է «Բարսելոնան»:

Քանի որ Արթուրը դեռ գործող պայմանագիր ունի «կապտանռնագույնների» հետ, ակումբը մտադիր է տուգանել ֆուտբոլիստին:

Նշենք, որ տրանսֆերի պաշտոնական տեղեկությունից հետո կիսապաշտպանը խաղաժամանակ չի ստացել: ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» ընդունելու է «Նապոլիին» (առաջինում` 1:1): Այդ խաղից առաջ «բլաուգրանան» կադրային լուրջ խնդիրներ ունի:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball