Հաղթական դուբլ. Մարաշլյանի շնորհիվ MLS-ը նոր չեմպիոն կունենա (տեսանյութ)

MLS-ի 1/8 եզրափակչում «Լոս-Անջելեսը» խոշոր` 4:1 հաշվով առավելության է հասել գործող չեմպիոն «Սիեթլ Սաունդերսի» նկատմամբ:

Դուբլի հեղինակ է դարձել ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: 14-րդ րոպեին նա հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը, իսկ 82-ին մինչև վերջ պայքարելու շնորհիվ հաշիվը դարձրել 3:1:

4 խաղում խփած 7 գոլով Մարաշլյանն առաջնության լավագույն ռմբարկուն է:

Այսպիսով, կալիֆորնիական թիմը մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Օրլանդո Սիթիի» հետ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով