Մեսսին մրցակցությունից դուրս է խաղային ամենագրավիչ գործոններից մեկում

Soccer Football - La Liga Santander - FC Barcelona v Osasuna - Camp Nou, Barcelona, Spain - July 16, 2020 Barcelona's Lionel Messi in action with Osasuna's Pervis Estupinan, as play resumes behind closed doors following the outbreak of the coronavirus disease (COVID-19) REUTERS/Albert Gea

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է Իսպանիայի ավարտված առաջնության ամենաշատ հաջողված խաբքեր կատարած ֆուտբոլիստը: Marca-ն տեղեկացնում է, որ արգենտինացին առաջնության ընթացքում 182 անգամ շրջանցել է մրցակցի խաղացողներին:

Երկրորդ տեղը զբաղեցնող Նաբիլ Ֆեկիրը («Բետիս») գրեթե երկու անգամ զիջում է առաջարին` 98 խաբք: 86 հաջողված խաբքերով եռյակը եզրափակում է «Վիլյառեալի» կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան:

Աղբյուրը նշում է, որ վերջին 10 տարում Մեսսին 6-րդ անգամ է դառնում Պրիմերայի լավագույն խաբքեր կատարողը: Ընդ որում` 33-ամյա ֆուտբոլիստի գրանցած 182 խաբքերը ընդամնեը 4-ով են զիջում տասնամյակի ռեկորդին, որը հենց նա գրանցել է 2010-2011թթ. մրցաշրջանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին հսկայական առավելությամբ (ավելի քան 600-ով շատ) լավագույնն է նաև Եվրոպայի վերջին 13 տարիների ամենաշատ խաբքեր կատարողների թվում: Երկրորդ տեղում Էդեն Ազարն («Ռեալ Մադրիդ») է, իսկ եռյակը եզրափակում է Ֆրանկ Ռիբերին («Ֆիորենտինա»): Կրիշտիանու Ռոնալդուն հինգերորդ տեղում` այդ ընթացքում ավելի քան 1000 խաբք քիչ կատարով: Նրանից առաջ է նաև Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»):

Հիշեցնենք, որ Մեսսին դարձել է Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու և ամենաշատ գոլային փոխանցում կատարող ֆուտբոլիստը:

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball