Պաշտոնական. «Լոռիի» ու «Շիրակի» ֆուտբոլիստները տեղափոխվեցին «Արարատ»

«Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Քրսիտիան Խիմենեսի և Հրայր Մկոյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»:

33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել «Արարատում»: Մկոյանը հարուստ կարիերայի ընթացքում եղել է նաև «Էսթեղլալ», «Բուդեյովիցե», «Սպարտակ Նալչիկ» ակումբներում:

Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է ավելի քան 40 հանդիպում:

Քրիստիան Խիմենեսը մինչ «Լոռի» տեղափոխվելը հանդես է եկել իսպանական «Ալկալա» ակումբում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով