Պաշտոնական. Լուչեսկուին կարողացել են տարհամոզել. նա մնում է

Կիևի «Դինամոն» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում մանրամասն բացատրել է գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները:

Ռումինացին ուկրաինական թիմը գլխավորելուց 4 օր անց հրաժարական էր տվել` իր որոշումը բացատրելով երկրպագուների կողմից դժգոհություններով: Կիևցիների ֆաները խիստ դժգոհ են եղել, որ իրենց սկզբունքային մրցակցի` Դոնեցկի «Շախտյորի» բազմամյա մարզչին հրավիրել են «Դինամո»:  Նրան խոստացել են ամեն կերպ դժվարեցնել մարզչի աշխատանքը և խանգարել նրան: Այդ պատճառով Լուչեսկուն որոշել է լքել իր պաշտոնը, սակայն մայրաքաղաքային ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը կարողացել է տարհամոզել նրան:

Լուչեսկուի հրաժարականի նամակն ուղղված Սուրկիսին հրապարակվել էր ռումինական մամուլում: Այդ պատճառով «Դինամոն» հրապարակել է նաև Սուրկիսի կողմից գրված նամակը, որպեսզի ցույց տա, թե ինչպես է նա կարողացել համոզել մարզչին:

Ռուսերեն նամակագրությունը կարող եք կարդալ այստեղ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball