Պաշտոնական. «Փյունիկը» վարձակալեց «Սոչիի» ֆուտբոլիստին

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Թիմին է միացել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Մուհամեդ Յուսուֆ Լադանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լադանը «Սոչի» ՖԱ-ի ֆուտբոլիստ է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։

««Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Մուհամեդ Յուսուֆ Լադանին»,- գրված է ակումբի հայտարարությունում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով