Հայտնի է «Արարատի» 3 նորեկի անուն, որոնց մասին պաշտոնական հայտարարություն չի արվել

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Արարատը» շարունակում է ակտիվորեն համալրվել: Ակումբի նորանշանակ գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը տեղեկացրել է թիմի 3 նորեկների մասին, որոնց տեղափոխությունն «Արարատը» պաշտոնապես դեռ չէր հայտնել:

«Արդեն «Արարատում» են «Շիրակի» Ժիրայր Մարգարյանը և Մարկո Պրլևիչը, ինչպես նաև «Ուրարտուի» ու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Իգոր Ստանոևիչը:

«Արարատում» են մնացել Զավեն Բադոյանը, Ալեքսանդր Կոզլովը, Դավիթ Խուրցիձեն և Իվան Սպիչկան: Դեռ թիմում են Ռամազան Իսաևը, Սերգեյ Ռևյակինն ու Ալբերտ Մնացականյանը (վերջինս մարզվում է «Վանում»-խմբ.), որոնց մնալու հարցը դեռ պարզ չէ»,- «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է Նազարյանը:

Ավելի վաղ «Շիրակից» «Արարատ» էին տեղափոխվել Դավիթ Մանոյանը, Էդգար Մալաքյանը, Վսևոլոդ Երմակովը, Հրայր Մկոյանը և Կարեն Մուրադյանը, «Լոռիից»` Խուան Բրավոն ու Կրիստիան Խիմենեսը, իսկ «Փյունիկից»` Արտակ Եդիգարյանը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով