Գևորգ Ղազարյանի նախկին թիմակիցը տեղափոխվեց Հայաստան (լուսանկար)

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլական ծագումով պորտուգալացի կիսապաշտպան Ջեֆերսեն Ֆերնանդես Մաչեդոյի հետ (Պերդիգաո): Այդ մասին տտեղեկացնում է երևանյան ակումբի կայքը:
29-ամյա ֆուտբոլիստը 2011-ից հանդես է եկել Պորտուգալիայի առաջնությունում, ներկայացրել է «Բրագայի» երկրորդ թիմը, Բարձրագույն խմբի «Բոավիշտա» և «Շավիշ» ակումբները:
«Շավիշի» կազմում, որտեղ Պերդիգաոյի թիմակիցն էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, պորտուգալացին անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պերդիգաոն արդեն իր նորամուտը նշել է «Ալաշկերտի» կազմում` նախօրեին կայացած «Վանի» դեմ ստուգողական խաղում: