«Նոայի» ռմբարկուն չի մասնակցի Սուպերգավաթին և կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի նորամուտը

«Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչի ապաքինումը դեռ շուտ չի սպասվում: Ռուս ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Հայաստանի գավաթի եզրափակչի` «Արարատ-Արմենիայի» դեմ խաղի (5:5,11մ. 7:6) ժամանակ, երբ 11-մետրանոց է վաստակել: Այդ դրվագում Ռոչդի Աչենտեն «բաց ոտքով» հարվածել էր 24-ամյա ֆուտբոլիստի ոտնաթաթին:

Sportx.am-ին հայտնի դարձավ, որ Մայրովիչի ապաքինման համար դեռ 20-30 օր է հարկավոր: Դա նշանակում է, որ հարձակվողը բաց է թողնելու Հայաստանի Սուպերգավաթի խաղը (օգոստոսի 9), Բարձրագույն խմբի մեկնարկային հանդիպումները (սկսած օգոստոսի 14-ից), ինչպես նաև լուրջ հարցականի տակ է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մրցավեճի մասնակցությունը: Ակումբի համար եվրոգավաթային նորամուտի խաղը նախանշված է օգոստոսի 27-ին:

Եթե «Նոային» հաջողվի հաղթահարել մեկխաղյա առաջին փուլը, թիմին ռմբարկուն պատրաստ կլինի երկրորդին, որը կայանալու է ազգային հավաքականների խաղերից հետո` սեպտեմբերի 17-ին:

Նշենք, որ ոտնաթաթին ստացած հարվածի պատճառով ռուս ֆուտբոլիստը ոսկորի ներքին կոտրվածք էր ստացել: Նա վիրահատության չի ենթարկվել, քանի որ վնասվածքը հնարավոր է եղել բուժել գիպսի և այլ բժշկական միջոցներով:

Երևանյան թիմի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում  Մայրովիչն  32 խաղում դարձել է 14 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball