Պաշտոնական. Մենսայի տրանսֆերը Ֆրանսիա խափանվել է, նա խաղալու է Հայաստանում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Պայմանագիր է ստորագրվել 24-ամյա ֆուտբոլիստ Աննան Մենսահի հետ։

Մենսահը հայկական ակումբներում խաղալու փորձ ունի։ Հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», «Գանձասար-Կապանում»։

Ավելի վաղ, Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «հայկական» «Մարտիկ» ակումբը պաշտոնապես հայտարարել էր գանացու տեղափոխության մասին: Sportx.am-ի տեղեկությամբ գործարքը խափանվել է կորոնավիրուսի պատճառով, քանի որ պաշտպանը Ֆրանսիա մեկնելու վիզա չի կարողացել ստանալ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում Մենսահն անցկացրել է 41 հանդիպում։

«Ես շատ ուրախ եմ այս ակումբում լինելու համար։ Եկել եմ «Ուրարտու» ինձ լավագույնս դրսևորելու համար, որպեսզի օգնեմ թիմին հասնել առաջադրված նպատակներին։ Շնորհակալ եմ ակումբին ջերմ վերաբերմունքի համար։ Թիմի տղաներից տպավորությունները լավն են։ Աշխատանքին լուրջ են վերաբերվում, բայց մարզումներից հետո բոլորը կատակում են, ինչն էլ բարձր տրամադրություն է ապահովում թիմում։ Իսկապես ուրախ եմ, որ նման թիմում եմ խաղալու։ Հուսով եմ, որ Աստծո օգնությամբ ամեն ինչ լավ կլինի»,- երևանյան ակումբի կայքի հետ զրույցում նշել է Աննան Մենսահը։

ԱՆՆԱՆ ՄԵՆՍԱՀԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցաշրջան Ակումբ Խաղ Գոլ
2018/2019 «Լոռի» 28
2019/2020 «Գանձասար-Կապան» 21 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ 49 1

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball