2-րդ տեղի պայքար. «Ինտերն» ուժեղ էր տուրի գլխավոր խաղում, «Ատալանտայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրը մեկնարկել է երկրորդ տեղի համար պայքարող թիմերի հանդիպումներով: Տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ընդունել է «Նապոլիին» ու առավելության հասել 2:0 հաշվով:

11-րդ րոպեին հաշիվը բացել է Դանիլո Դ’Ամբրոզիոն, իսկ 74-ին Լաուտարո Մարտինեսը հիանալի հեռահար հարվածով կրկնապատկել է միլանցիների առավելությունը:

Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 79 միավոր և մնում է երկրորդ տեղում: «Նապոլին» 59 միավորով յոթերորդն է:

«Ներաձուրիին» հետապնդող «Ատալանտան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Պարմայի» նկատմամբ: Հաշիվը բացել է «Յուվենտուսի» ապագա նորեկ Դեյան Կուլուսևսկին: Երկրորդ կեսում Ռուսլան Մալինովսկին տուգանային հարվածով պատասխան գոլն է խփել, իսկ խաղավերջում Ալեխանդրո Գոմեսը հաշվենկատ հարվածով գրավել է հեռավոր անկյունը:

Ջան-Պյերո Գասպերինիի թիմը 78 միավորով երրորդ տեղում է, իսկ «Պարման» 46 միավորով` 11-րդ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball