«Ալաշկերտի» առաջատարը տեղափոխվեց արտասահման. արդեն պայմանագիր է ստորագրել (լուսանկար)

«Ալաշկերտի» հարձակվող Գուստավո Մարմենտնին տեղափովել է Իսրայել: «Հապոել Հադերան» պաշտոնապես հայտարարել է բրազիլացու հետ 1 տարվա ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին: Համաձայնագիրը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

26-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Իսրայել, որտեղ կորոնավիրուսի պատճառով պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման է ենթրակվել:

«Հապոել Հադերան» Իսրայելի Սուպերլիգայի նախորդ առաջնությունում 14 թիմերի պայքարում գրավել է 9-րդ տեղը: Նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի վերջին:

Մարմենտինին «Ալաշկերտում» 2 տարի է անցկացրել: 2019-2020թթ. մրցաշրջանում նա 29 խաղում դարձել է 14 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

«Հապոելի» հրապարակած լուսանկարը

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով