Դեդեչկո. «Ում հետ շփվում եմ՝ ոչ ոք չի պատասխանում հարցիս, թե ինչու են Հայաստանում մարդիկ մարզադաշտ չեն գալիս» (տեսանյութ)

«Նոայի» նորեկ, ուկրաինացի կիսապաշտպան Դենիս Դեդեչկոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմ տեղափոխվելու, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ու հանդիսատեսի, թիմակիցերի հետ համագործակցության և Եվրոպայի լիգայում թիմի հեռակարների մասին…

— Ինչպիսի՞ն են նոր ակումբում քո նպատակներն ու ակնկալիքները։

— Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, հակառակ դեպքում՝ այս ակումբում չէի լինի։ Ակնկալիքների պահով, «Նոան» շատ հաջող մրցաշրջան անցկացրեց, դարձավ Հայաստանի գավաթակիր ու նվաճեց առաջնության արծաթե մեդաները…Պետք է տարեցտարի ավելացնել, առաջ շարժվել ու նոր բարձունքներ գրավել, դրան ենք ձգտելու…

— Հարմարվե՞լ ես արդեն նոր ակումբին։

— Ամեն ինչ լավ է՝ տղաները, անձնակազմը և մարզչական շտաբը ամեն հարցում օգնում են, անհրաժեշտության դեպքում՝ հուշում (ժպտում է․․․խմբ․), այնպես որ, որևէ խնդիր այս հարցում չկա…Այո, հուշում, քանի որ ինչքան էլ փորձառու լինես՝ նոր ակումբ է, նոր կանոններ, կան պահեր, երբ պետք է ընտելանաս․․․

— Նախընտրածդ խաղային դիրքի մասին խոսենք։

— Անկեղծ ասած, գլխավոր մարզչի հետ այս հարցերի շուրջ դեռ չենք խոսել։ Մարզումների ժամանակ հանդես եմ գալիս տարբեր դիրքերում, իսկ թե որտեղ է նա ինձ տեսնում, դեռ չգիտեմ, հավանաբար՝ առաջնության մեկնարկից առաջ դա կհստակեցվի, իսկ ներկայում ընթանում են մարզումներ, որոնց ժամանակ ձգտում ենք հասնել ֆիզիկական պատրաստվածության օպտիմալ մակարդակի և պատրաստվել առաջնության մեկնարկին։

— Ֆիզիկական պատրաստվածության մասին խոսեցիր։ «Նոան», փաստորեն, ուսումնամարզական հավաքի չի մեկնում, մարզումները շարունակվում են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ Ավանի ակադեմիայում, այս ընթացքում նախատեսված է ընդամենը մեկ ընկերական հանդիպում։ Որքանո՞վ, ըստ քեզ, թիմը կհասցնի նախապատրաստվել Սուպերգավաթին և Առաջնության մեկնարկին։

— Կարծում եմ, խնդիրներ չենք ունենալու։ Ինչ վերաբերում է ընդամենը մեկ ընկերական խաղ անցկացնելուն՝ մինչև հիմա թիմն այնքան շատ հանդիպում է անցկացրել, որ այս նախապատրաստական փուլը հագեցնել մի քանի խաղերով սխալ և անիմաստ կլինի, բայց նորից՝ դա մարզչական շտաբի որոշելիք հարցն է…Ինչ վերաբերում է սուպերգավաթին և առաջնությանը նախապատրաստվելուն, իմ կարծիքով որևէ խնդիր չպետք է ունենանք, կարևորն այն է, որ վնասվածքներ չլինեն, իսկ մնացածը մանրուքներ են…

— «Նոան» իր ելույթների առաջին իսկ տարում նվաճեց Եվրոպայի լիգայի որոկավորման փուլերում հանդես գալու իրավունք…

— Կարծում եմ, սա շատ լավ փորձություն կլինի թիմի համար և ոչ վերջին փորձը…պետք է ձգտենք հնարավորինս լավ հանդես գալ, հաղթահարենք որակավորման փուլերը և խմբային փուլի ուղեգիր նվաճենք։ Խնդիրներ այստեղ չեմ ակնկալում, թիմը շատ լավն է, նպատակասլաց ու համալրված լավ ֆուտբոլիստներով, այնպես որ՝ պիտի պայքարենք բարձր նպատակների համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե որակավորման փուլերում միայն մեկ խաղ է նախատեսված՝ մեծ տարբերություն չի, կարող ենք խաղալ տանը կամ արտագնա խաղի մեկնել, ի վերջո, գնդակը կլոր է, դաշտերն էլ ամենուր նույնն են…

— Ինչպես ես գնահատում հայկական ֆուտբոլը, առաջնության մակարդակը, նաև հանդիսականների գործոնը

— Ինչպես ես եմ լսել, Հայաստանում ֆուտբոլը տարեցտարի զարգացում է ապրում և նախորդ մրցաշրջանը ամենագրավիչներից մեկն էր եղել, նախորդ տարի միայն վերջին տուրում չեմպիոնը որոշվեց, այս տարի ևս միանգամից մի քանի թիմեր էին պայքարում Հայաստանի լավագույն թիմը ճանաչվելու համար, կարծում եմ, սա պետք է դուր գա հանդիսատեսին, հետաքրքրություն առաջացնի… Ինձ համար, անկեղծ ասած, շատ զարմանալի է, թե ինչու են խաղերն ընթանում կիսադատարկ տրիբունաների պայմաններում, ում հետ շփվում եմ՝ ոչ-ոք չի պատասխանում հարցիս, թե ինչու ֆուտբոլասերները չեն հաճախում իրենց սիրելի թիմերի խաղերին…Ընտանիքով, երեխաների հետ կամ ընկերներով՝ մարդիկ պետք է գան մարզադաշտ ու վայելեն այդ զգացմունքային 2 ժամը, որ պարգևում է ֆուտբոլը։ Հուսանք՝ առաջիկայում դա էլ կլինի…

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball