«Կտեղափոխվեմ նոր ակումբ». Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչիից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է ռուսական «Սոչիից»: Այդ մասին 32-ամյա ֆուտբոլիստը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Կարապետյանի պայմանագիրն ավարտվել է, և նա ռուսական ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակում: Կարապետյանը անցած տարվա ամռանը Լյուքսեմբուրգի «Պրոգրես Նիդերկորն» ակումբից էր տեղափոխվել «Սոչի», որի կազմում Ռուսաստանի ավարտված առաջնությունում մասնակցել է 21 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

— Ալեքսանդր, «Սոչիի» հետ պայմանագիրդ ավարտվել է: Դու արդեն հեռացե՞լ ես թիմից:

Ես դեռ Սոչիում եմ, բայց չեմ երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Հուսահատություն չկա, քանի որ ցանկանում եմ լինել այնպիսի ակումբում, որտեղ կստանամ խաղալու հնարավորություն: Այստեղ քիչ խաղաժամանակ էի ստանում, ինչը չի կարող գոհացնել ինձ: Սոչի քաղաքը պարզապես հիանալի է, թիմի տղաները՝ նույնպես, բայց այնքան էլ չես ցանկանում ֆուտբոլում վերջին տարիներդ անցկացնել պահեստայինների նստարանին:

— Այս պահին առաջարկներ ունե՞ս այլ ակումբներից:

Առաջարկներ ունեմ, բայց այս պահին չեմ կարող կոնկրետ ասել, թե որ ակումբներից: Ունեմ առաջարկներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ արտասահմանից: Լյուքսեմբուրգ դեռ չեմ վերադառնալու, կմնամ Սոչիում և այստեղից կտեղափոխվեմ նոր ակումբ: Այս պահին դեռ սպասում եմ:

— Եթե լավ առաջարկ ստանաս հայկական ակումբներից, կցանկանա՞ս խաղալ ու ապրել Հայաստանում:

Ինչու՝ ոչ: Ես սիրում եմ ճանապարհորդել: Իհարկե, կցանկանայի կարիերայիս ընթացքում խաղալ նաև իմ հարազատ երկրում, սակայն չեմ կարող ասել՝ դա կլինի հիմա, թե, օրինակ, մեկ տարի հետո: Հետևում եմ Հայաստանի առաջնությանը և տեսնում, որ այն տարեցտարի ավելի է ուժեղանում:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ Sport.news.am կայքում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball