Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց և կխաղա եվրոգավաթներում

Շվեդիայի գավաթի եզրափակչում անզիջում խաղ է կայացել «Գյոտեբորգի» ու փոխչեմպիոն «Մալմյոյի» միջև: Արձանագրվել է 2:1 հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպեին «Գյոտեբորգը» հաղթանակ է կորզել:

Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Կալիզիրը տանտերերի կազմում փոխարինման է մտել 106-րդ րոպեին:

Դա 30-ամյա հայ ֆուտբոլիստի կարիերայի առաջին տիտղոսն է: Եվս մեկը կարող էր համարվել երկրորդ դիվիզիոնի հաղթողի կոչումը, սակայն այն լուրջ տիտղոս չի համարվում:

Այսպիսով, «Գյոտեբորգն» իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Շվեդիայի գավաթակիր և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպա լիգային: Շվեդական գրանդը 5 տարի տիտղոս չէր նվաճել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով