«Մանչեսթեր Սիթի» երկու տրանսֆեր է համաձայնեցրել. միասին` 70 միլիոն եվրո

«Մանչեսթեր Սիթին» առաջիկա օրերին երկու նորեկ կունենա: The Guardian-ի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «քաղաքայիններն» ամբողջությամբ համաձայնեցրել են «Բորնմութի» կենտրոնական պաշտպան Նաթան Ակեի և «Վալենսիայի» եզրային հարձակվող Ֆերրան Տորրեսի տրանսֆերները:

Հոլանդացու տեղափոխության համար մանչեսթերցիները վճարելու են 43 միլիոն եվրո: Գործարքն ավարտելու համար մնում է միայն փաստաթղթերը ձևակերպել: «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան 25-ամյա Ակեի թեկնածությունն է ընտրել, երբ զգալի բարդացել է «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը:

Անգլիական ակումբից «Բավարիա» տեղափոխված Լերոյ Սանեին փոխարինող է դառնալու 20-ամյա Տորրեսը: Իսպանացու տրանսֆերը կազմել է 27 միլիոն եվրո:  Վինգերի տեղափոխության փաստաթղթերն արդեն ստորագրված են: Նա «Սիթիի» հետ կնքելու է 5 տարվա ժամկետով պայմանագիր:

Հիշեցնենք, որ Տորրեսը Երևանում Իսպանիայի Մ19 հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն` եզրափակչում դառնալով հաղթական դուբլի հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball