Մեկ խաղակես լավ խաղալու հետևանքը. թենիսային հաշիվ Հայաստանի Մ19 հավաքական – «Նոա» մրցավեճում

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ընկերական հանդիպում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ու Հայաստանի գավաթակիր «Նոայի» միջև: Իգոր Պիկուշչակի թիմն առավելության է հասել 6:0 հաշվով:

Արթուր Ոսկանյանի թիմը շատ լավ է խաղացել առաջին կեսում, նույնիսկ որոշակի առավելություն ունեցել, բայց գոլ է բաց թողել ընդմիջումից առաջ: Երկրորդ կեսում թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, ինչը զգալիորեն ազդել է ուժերի դասավորության վրա: «Նոան» ևս 5 գնդակ է ուղարկել պատանի ֆուտբոլիստների դարպասը:

Դուբլերի հեղինակ են դարձել Կիրիլ Բորը և Ռոկաս Կրուշնասուսակը: Մեկ անգամ աչքի է ընկել թիմի նորեկ Նիկիտա Դուբչակը, իսկ ևս մեկ դեպքում ինքնագոլ է գրանցվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի 19 ընտրանին 3-օրյա հավաք էր անցկացնում, որն ավարտվեց այս հանդիպումով:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով