Նորընծա չեմպիոն «Յուվենտուսը» պարտվեց, Ռոնալդուն գրեթե կորցրեց «Ոսկե խաղակոշիկի» հույսերը (տեսանյութ)

Ա սերիայի 37-րդ տուրում «Յուվենտուսն» առաջին խաղն է անցկացրել հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո: Թուրինյան թիմն արտագնա խաղում 0:2 հաշով զիջել է «Կալյարիին»:

Հաշիվը բացել է Լուկա Գալյանոն, իսկ ընդմիջումից առաջ շեշտակի հարվածով Ջանլուիջի Բուֆֆոնի դարպասն է գրավել Ջովանի Սիմեոնեն:

«Ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է ամբողջ խաղին, քանի որ պայքարում է «Ոսկե խաղակոշիկի» համար, սակայն պորտուգալացուն չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ: Դրվագներից մեկում նրա գրավել է դարպասը, բայց խաղից դուրս վիճակից: Կրիշտիանուն 31 գոլ է խփել: Առաջնության, ինչպես նաև արդեն «Ոսկե խաղակոշիկի» նոր առաջատարի դիրքը զբաղեցնում է 35 գնդակ հեղինակած Չիրո Իմոբիլեն («Լացիո»):

Մաուրիցիո Սարրիի թիմը մնացել է 83 միավորով, իսկ «Կալյարին» 45 միավորով 13-րդ է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball