«Ոսկե խաղակոշիկի» նոր առաջատար «Լացիոյի» խաղից հետո (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել «Բրեշիայի» նկատմամբ:

17-րդ րոպեին Չիրո Իմոբիլեի փոխանցումից հետո Խոակին Կորեան առաջ է մղել հռոմեացիներին, իսկ 82-ին արդեն արգենտինացու փոխանցումից հետո աչքի է ընկել իտալացին:

Իմոբիլեի համար դա 35-րդ գոլն էր Ա սերիայի ընթացիկ առաջնությունում, ինչի շնորհիվ նա ոչ միայն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, այլ նաև դարձել «Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում առաջատար: Նա շրջանցեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով 34 գոլ է խփել Բունդեսլիգայում:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը վաստակել է 78 միավոր, հավասարվել «Ատալանտային», բայց լրացուցիչ ցուցանիշների պատճառով մնում է չորրորդ տեղում:  «Բրեշիան» 24 միավորով 19-րդ տեղում է և ելույթները շարունակելու է Բ Սերիայում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball