Պաշտոնական. Արթուր Պետրոսյանը Շվեյցարիայում գլխավոր մարզիչ է նշանակվել

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան ու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերադարձել է «Ցյուրիխ»: Շվեյցարական ակումբի կայքը տեղեկացնում է, որ 48-ամյա մասնագետը գլխավորել է մինչև 21 տարեկանների թիմը:

Արթուր Պետրոսյանն առաջին անգամ «Ցյուրիխում» է հայտնվել 2003 թվականին: 3 տարում նա մասնակցել է 54 խաղի, որոնցում դարձել է 20 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Դրանից հետո նա վնասվածքի պատճառով ավարտել է կարիերան:

Անմիջապես նա մարզչական աշխատանք է սկսել շվեյցարական այդ ակումբի ակադեմիայում: 2012 թվականին նա ստանձնել է Մ21 թիմի ղեկը: 2014-2016 թվականների ընթացքում Պետրոսյանը Հայաստանի հավաքականում եղել է Բերնար Շալանդի օգնականը, այնուհետև դարձել ազգային ընտրանու գլխավոր մարզիչը:

2018-19թթ. մրցաշրջանի երկրորդ կեսում գյումրեցին գլխավորում էր Վանաձորի «Լոռին»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball